Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ազատվել է սեփական դիմումի համաձայն

Ազատվել է սեփական դիմումի համաձայն
15.07.2019 | 18:08

«Զորաց Քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանը, ըստ լուրերի, ազատվել է աշխատանքից: Ո՞րն է ազատման պատճառը, կապ ունի՞ արդյոք այսպես կոչված, «սխալ պեղումների», հեթանոսական ծիսակարգերի հետ, որ անցկացվում էին Սյունիքի մարզի հուշարձանների տարածքում, և դրա շուրջ պարբերաբար հասունցող աղմուկի, դժգհության հետ: Ազտվե՞լ է, թե՞ հեռացրել են աշխատանից: Հաստատե՞լ են ազատման դիմումը: Մեր այս հարցերը մնացին անպատասխան: Փորձեցինք լուրջը ճշտել և մանրամասներ իմանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանից: Աշխատանքային և ոչ աշխատանքային հեռախոսները քար լռություն էին պահպանում:
Օրվա վերջում ճշտվեց սեփական դիմումի համաձայն ազատման լուրը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ